🌲 Let's walk in the forest
rbn.am

Ruben's Blog | Ռուբենի Բլոգը

🔙 ..

Անգործ և Վախկոտ 🥶

Նայի, ուրեմն ես անգործ եմ, բայց ունեմ խնայողություններ։ Սա անվերջ ցիկլի ա նման, ես աշխատում եմ մի շրջան հետո չեմ աշխատում։

Սա արդեն երրորդ անգամն ա իմ կյանքում ա․ Crossover բ․ SDC գ․ Aikido ամեն մեկից հետո դադար ա եղել, բայց թվում ա դադարը պիտի արագ լցնես ու գործ գտնես, ես տենց չեմ արել։

Ես ամեն անգամ սքիլներ եմ ավելացրել ու փորձել գործ դնել “բիզնես”։

Հիմա ես էլի անգործ եմ, բայց պարապ չեմ։ Էս երկու օրը վերջացրեցի գիրք կարդալ “$100M Offers”։

Գժական գիրք ա, իրան պետք ա կարդալ աուդիոգիրքը լսելով զուգահեռ։ Ու հետո իրա վիդեոն նայել։

Բայց ես գիտեմ մի բան, ամեն անգամ որ գործի եմ ընդունվում ասում եմ ինքս ինձ, ոչինչ մի քիչ գործ կանես, կհանգստանաս հետո էլի կանես բիզնես մտքերդ։ Գիտես չէ՞ ինչ ա լինում ամեն անգամ։

սովորում ես հարմարավետությանը

Ախր նենց հարմար ա, նստել գործի գնալը հետո հանգիստ լինելը։

Իսկ գիտես ի՞նչն ա անհարմար։

Անհարմար ա գրել մարդկանց ու ստանալ մերժում, զի լավ բան չես առաջարկում։ Հիմա մոտս վախ ա էլի մարդկանց հետ խոսալու համար։

Գիտեմ որ հենց սկսեմ կանցնի վախը։

Բայց հիմա վախ ա, բա որ չստացվի՞ բա որ ստացվի՞։ Ինչ ունեմ ես իրենց առաջարկելու։ Երևի իրանք ինձանից լավ ամեն բան գիտեն։

Լավ դե էսքանը, մի քոմենթ գրեք, իմանամ ինձ կարդացող կա։ Ստեղ ալգորիթմ չկա, ինձ եք զուտ ոգեվորում։

Բայց մի բան հաստատ ա։

հեսա էլի մի բան սկսում եմ

Հ․Գ․ Ամեն անգամ էս իմ արկածներից հետո լիքը փորձ հավաքած եմ հետ գնում, դա շատ արժեքավոր ա։ Շատ ժամանակ լիքը ընկերներ եմ ձեռք բերում ճանապարհիս։ Տեսնես էս անգամ ի՞նչ կսովորեմ։

Հա մեկ էլ մի նկար եմ սարքել։ Որ հիշեմ։

You suck when you stop trying. So try again.


Please give me feedback or make a comment on whatever help me improve. ❤️

Blog Menu