🌲 Let's walk in the forest
rbn.am

Ruben's Blog | Ռուբենի Բլոգը

🔙 ..

Անխելք Մարդը և Չտեսությունը 🪞

Առաջ մտածում էի, որ սա իսկապես խելք չունի, ախր ամբողջը իր աչքի դիմացն է։ Ու շատ մեր ազգի պահվածքին էի նույնացնում։

Հիմա հասկանում եմ, որ մեր անխելք մարդը բոլորիս նման չտես է։

Ի՞նչ է չտեսությունը https://en.wiktionary.org/wiki/%D5%B9%D5%BF%D5%A5%D5%BD

Պարզվում ա, չտեսությունը բառ է հատուկ մեր տարածաշրջանին

görmək. Literally, ‘one who has not seen’, implying that a greedyguts has not seen enough good in life, so when opportunity presents itself, they consume out of all proportion. Typologically compare Armenian չտես (čʻtes). , Northern Kurdish dinyanedîtî (“one who has not seen the world”), çinedîtî (“one who has not seen any”), nedîtek (“saw not + habitual suffix”) etc.

Տեսնելը և զգալը չես կարող պատմելով փոխարինել, չես կարող քեզ տեսած պահել" զի “չես տեսել”։ Տեսնելը ու զգալը չես փոխարինի։

Ես ինչ որ պահ հասկացել էի, որ չնայած թվում է ես լիքը բան գիտեմ, իմանալը և գիտելիքը կիրառելը տարբեր բաներ են։

Բայց մեր խեղջ անխելք մարդը սկի չեր էլ հասկացել թե իրենից ինչ է սպասվում, նա չեր տեսել իր շրջապատում պահվածքի մոդելներ, որոնք կօգնեյին նրան կողմնորոշվել թե ի՞նչ պիտի անի։

Թե՞ տեսել էր, ու ապա եթե տեսել էր ինչի՞ էլի բան չարեց։

Պահվածքաբանության մեջ համարվում է, որ Գործողությունը ու գիտելիքը իրար հետ կապ չունեն։

Եթե այսպես ապա ինչպես անենք բաներ, եթե գիտենք ինչ է պետք անել և չենք անում։

Պետք է ամեն անգամ փորձել անել այն ինչ գիտես, այն որը ճիշտ ա։ Բավարար փորձի հետ արդեն կգա հմտությունը։

Վստահ եմ, հմտությունը մեծ ա գիտելիքից։

հմտությունը > գիտելիքից։


Please give me feedback or make a comment on whatever help me improve. ❤️

Blog Menu