Ruben's Blog | Ռուբենի Բլոգը
🔙 ..Արա ինքդ պահարան Գուգի օգնությամբ| Մաս 2 👐🏻
Սոնայի հետ գնացինք վերջը Հախվերդյան շինմոնտաժ, իրենք օրգապակու ներկրողներն են Հայասնաում։ Ես սկսզբից մտածում էի անել պահարանները թունավոր կանաչ, բայց հիմա փոշմանեցի ասեցի ուրիշ գույն անենք։ Կարևորը, որ լինի ֆլուրիսցենտ՝ իմ ուզած էֆֆեկտը ստանալու համար։ Ամենահարմար գույնը MO991՝ մուգ վարդագույնին խփող գույնն ա։
Դե գնացինք, տեսանք կատալոգը, ասում եմ
֊Բա էս մեկը տվեք 5մմ։
Ասում են
֊ Չունենք։
֊ Բա ե՞րբ կունենաք։
֊ Դե երևի երբեք, շատ պահանջարկ չունի։
֊ Բա էս կանաչադեղինը՞։
֊ Դա էլ չենք ունենա։
֊ Բա հիմա ինչ անե՞նք, բերելուց կարող ա՞ մի հատ կարաք ավելացնեք։
֊ Մի հատ չէ, մեզ մեծ նախապատվեր ա պետք, կանխավճարով ու պայմանագրով։
Զանգեցի մի տաս տեղ, ասում ա էդ գույնից չի լինում էն էլ հինգ մմ։
Այ, քեզ բան․․․ Դե, ասեցի լավ դե խոսեմ տեսնեմ ի՞նչքան ա մինիմալ նախապատվերի քանակը։
֊ Բարև ձեզ, մինիմալ ի՞նչ քանակ պետք ա պատվիրեմ։
֊ Տաս հատ, չէ, քսան հատ։ Հիմա ուզում ե՞ք ձևակերպենք։ Բայց դե գինը կարա տատանվի։
֊ Չգիտեմ, գնից ա կախված։ Ինչքա՞ն ա էդպես գինը գալիս։
֊ Ձեզ ինչքա՞ն ա պետք։
֊ Մեկ հատ, բայց ասացին մեկ հատ չեմ կարող պատվիրել։
֊ Հա, դե, գինը կլինի․․․ մի րոպե․․․․ մմմ․․․․ ~12,000֏։ Ու կլինի չորս ամսից։ Ուզում ե՞ք։
֊ Հա հա, շատ լավ ա։ Ուզում եմ։
Բոցը էն ա, որ մի հատի գինը խանութում ~24,000ի կարգի ա։ Չգիտեմ քսան հատը ինչ եմ անելու։ Բայց դե երևի կսարքեմ պահարաններ։
Գուգը գծագրել էր SVG։ Ես էլ ասի ափսոս ա էս դատարկ տարածքը մնա։ Ծտեր լցնեմ, որպես բաժակի տակդիր կարող եմ վաճառել։
Բա ո՞նց կտրենք
Հետո Սոնան ասաց որ գնանք DZZZ, ախ ինչ լավն են իրենցս գործերը, շատ են ոգեշնչում։ Ես մտավախություն ունեյի, որ 5 մմ օրգապակին կտրած 5 մմ ծակի մեջ չի մտնի, ասացին կմտնի քանզի լազերը կուտի իրեն ու իրանք պատրաստ են կտրելու հարցում օգնեն։ ❤️
Հիմա սպասում եմ, պայմանգիրը ուղարկեն, որ կանխավճար տամ։ Հույս ունեմ, կկարողանամ էլի պահարաններ կտրել ու վաճառել մնացած 19 օրգապակուց։ Ես միշտ երազել եմ կահույք արտադրել։
Please give me feedback, comment on whatever you think about my blog post, and help me improve. ❤️
Blog Menu
- 💼 hire my consultancy
- ℹ️ about me
- 📰 rss
- 🛸 a young blog
- 📝 blog
- 2024-12-13
Rushing the Process Doesn't Help ⌛️
I’ve started too late, because of that I have more knowledge from the field. I have been learning these past 4 years, but starting something by ...
- 2024-12-12
Hello world Again 🗺️
Long time no blog. WTF is happening? Writing a blog is too important for me, when I don’t write a blog I don’t analyze as much. Sometimes ...
- 2024-11-15
What Would You Do if It Wasn't for Money? 💱
What is money? For some it’s freedom. Freedom of choice. For me it’s an equivalent of “ability”. It’s like the magic wan...
- 2024-11-12
First, Rewrite🐇
I start to see patterns. I start to see how people work. Not sure how deep I see. I don’t want to exploit people. I don’t want to MAKE peo...
- 2024-11-11
It's Not About Sales 💆🏻
For me it’s always about how can I help people, if I can’t or if my help is insufficient I would not push. I will push to know the reason ...
- 2024-11-09
Push Push Push Breathe 🌬️
Am I pushing enough? Am I breathing enough? I do :) There is never enough, there is always enough. Having multiple heats it’s hard to find a bal...
- 2024-11-08
Am I Productive? 🧨
Do you feel I’m productive? Are you productive? Is productive about fast results? Is productive about the process? I’m not sure anymore, b...
- 2024-11-07
One Week Later ⌛️
Last week was awful, I didn’t have time to breathe. This week is not much better. But we have progress. I have about 3k impressions in 2 days on...
- 2024-10-28
Engineering Solution to Every Problem ⚙️
As an engineer, I strive to find engineering solutions to every problem surrounding me, engineering doesn’t mean technical in this case. There a...
- 2024-10-27
I'm Going to Invest in Podcasting More 🎤
Podcasting is discovery It’s listening to so many familiar and different ideas and being able to ask questions, where people can answer you live...
- See all...
- 🔗 links