rbn.am

Ruben's Blog | Ռուբենի Բլոգը

🔙 ..

Բիզնես Ռուբենի հետ | մաս 1 💼

Ես խոսք եմ տվել լինել թափանցիկ ու դրա համար ես պետք ա գրեմ, որ խոստումս չդրժեմ։

Նախաբան

Դե այս պահին շուկան խայտառակ վիճակում ա ու ես էլ մեծամասնության պես ընկա ալիքի տակ։ Չնայած իմը դեռ լավ ա, ես դեռ կես դրույք եմ մնացել։

Բայց դե գլուխներդ չտանեմ, վերջերս Seth Godin֊ի գրքերն եմ լսում, շատ լավն են ու ինքը խոսում ա պրոդուկտներ սարքելուց ու լինելուց “ականավոր”(outstanding).

Հիշելով Գեղամի խոսքերը որոշել եմ բիզնես անել, ոչ սթարթափ, մի բան, որ շատ արագ կսկսի փող բերել։ Հիշեցի նաև Նարեկին ու TCFի տակտիկան արագ լենդինգ էջ սարքելու ու մարդկանցից մեկ դոլար խնդրել՝ տեղը ամրագրելու համար + կարիքների գնահատման համար։

Նպատակը՝ հասկանալ թե միտքը լավն ա, թե ոչ, մինչև վրան լուրջ ներդրվել սկսելը։

Հիմա ես մի խնդիր ունեի, որ մի կայքում գրանցվելուց ինձ չեր թողնում սմս հաղորդագրություն ստանալ հայաստանում։ Որոշեցի փորձել սարքել պլատֆորմ որը ամսական էժան ֆիքսված գումարով կտրամադրի ՍՄՍ ստանալու հնարավորություն ամերիկյան կամ անգլիական համարից։

Սարքեցի լենդինգը մի օրում ու գցեցի գիտհաբ կարաք նայեք ի դեպ, բաց ծրագրակազմ ա։ Գիտհաբում դնելը ինձ թույլ ա տալիս անվճար CD ունենալ, արագ ու ձրի տեղակայել կայքը։

Ահա և կայքը

SMS կայք

Հիմա էս կայքի նպատակը մեկն ա։ Չափել, թե քանի հոգի կսեղմի ՌԵԳԻՍՏԵՐ կոճակը ու հասկանալ շարունակենք էս բիզնես մտքով, թե՞ չէ։

Դրա համար ես օգտագործում եմ

  • https://posthog.com/
    • շատ լավ կայք ա, թույլ ա տալիս հավաքել լիքը տվյալներ, նաև ձայնագրել տեսահոլովակներ օգտատիրոջ գործողություններով։ Ու դե էլի բաց ծրագրակազմ ա, չնայած հենց փող աշխատեմ իրանց հաստատ կառնեմ, զի վերջն են։
  • Գուգլ անալիտիքս
    • Դե էս սաղս գիտենք երևի
  • https://mailchimp.com/
    • Դե եթե մարդը սեղմել ա մեր Ռեգիստեր կոճակի վրա, հո չե՞նք թողնի որ գնա կորի, թող մեզ տա էլ֊հասցե, մենք էլ կապնվենք լավ առաջարկով։ Ի դեպ շատ բարձրացնում ա արդյունքի չափելիությունը։ Շահում են բոլորը։🌞

Տարածում

Տարածման համար ընտրել եմ գուգլ և մետա հարթակները, միացրել եմ գովազդ։ Դե եթե պատրաստ չես գոնե մի քիչ փող դնես, ինչի՞ ես մտնում էս գոծրի մեջ, սա մինիմալ ռիսկ ա։ 😀

Շուկան ընտրել եմ Հնդկաստան, նախկին ԱՊՀ երկրներ։

Արդյունքներ

Անհավատալի ա։ Փաստորեն ինչ որ քանակի հնդիկների իսկապես պետք ա սա։

Մի շաբաթվա ընթացքում կա հազարից ավել այցելու որոնց գրեթե 40%ը գնացել են երկրորդ էջ, իսկ դա վախենալու լավ արդյունք ա։

կոնվերսիա

Ու էս պահին ունեմ 37 այցելու, ով այնքան ա ուզեցել այս ծառայությունը, որ տվել ա իրենց էլ֊հասցեն։

Բա գժական չի՞։

Հետևություններ

Արդյոք սա կաշխատի՞, վստահ չեմ, սմսը լավ բան ա բայց չգիտեմ արդյոք վերջը մեր հաճախորդները արդյո՞ք փող կտան, բայց սա գժական արդյունք ա ու հրաշալի հնարավորություն ստուգելու լենդինգ էջի հիփոթեզը։ Դրա համար ես արագ վիզ դնեմ պլատֆորմը տաշեմ, շատ շատ մինիմալ, էնքան ա խոստումը իրականացնի, ու արագ լայվ գնանք։ Մնացածը կսովորենք տեղում, մեր օգտատերերից։

Ի դեպ, պլանավորում եմ ՍՄՍ֊ի կայքը հնդկերեն 🇮🇳 թարգմանել։

Ես դեռ չունեմ մի դոլար ուզելու կտորը, բայց դա ընթացքում կանեմ, գուցե ուրիշ փորձնական բիզնեսների համար։

Շուտով կունենամ ևս մի քանի լենդինգ, մտքերը ստուգելու համար։

Այսօր այսքանը։

Բիզնես Ռուբենի հետ | մաս 2 💼 💼


Please give me feedback, comment on whatever you think about my blog post, and help me improve. ❤️

Blog Menu