rbn.am

Ruben's Blog | Ռուբենի Բլոգը

🔙 ..

Խնդիրներ։ Բիզնես Ռուբենի հետ | Մաս 4 🎭️

Միշտ չի, որ դրական/պոզիտիվ պիտի լինի իմ բլոգը, չէ՞։ Գրեմ՝ իմանաք, որ սենց էլ ա լինում։

Ընկերությունը գրանցված է, հարթակը պատրաստ է։ Ճանապրհին խնդրեներ եղան մատակարարի հետ, բայց մենք գտանք ավելի լավ մատակարար։

Հիմա եկավ օգտատեր գտնեկու ու շուկա մտնելու պահը։ https://get-sms.app/

Ես գրեցի իմ 70+ էլ հասցեներին, ովքեր գրեթե չբացեցին նամակս։

Ես դրեցի գովազդ գուգլով։ Իտերատիվ քայլերով գնում ենք առաջ։ Ներմուծեցինք գուգլի լոգինը, ու լենդինգ էջը, մարդիք արդեն գրանցվում են բայց դեռ վերջին չի հասել ոչ մի օգտատեր, այսինքն չի վճարել։

Հիմա գտել եմ մարդ, ով կօգնի մարկետ անել այս պրոդուկտը։ Ասաց որ գումար ա պետք, դեռ չգիտեմ ինչքան։ Կիրակի կիմանամ։ Ես պատրաստ եմ ներդրվել, բայց զի չունեմ եկամուտի աղբյուր չգիտեմ արդյոք կհերիքի՞ եղածը։

Ես տրամադրված եմ գնալ մինչև վերջ։ Թե ինչ կլինի՝ ապագայում կերևա, բայց ես սա չպիտի թողնեմ ու պիտի գնամ առաջ։ Սա նպատակ ա, ես պիտի բիզնես անեմ։ Հետ քայլ անելու տեղ չկա։

Հետևեք նորություններին։

սրբագրվել է կնոջս կողմից ❤️


Please give me feedback, comment on whatever you think about my blog post, and help me improve. ❤️

Blog Menu