rbn.am

Ruben's Blog | Ռուբենի Բլոգը

🔙 ..

Երկուշաբթի գնալու եմ համայնքապետի հետ հանդիպեմ 💼

Էսօր շատ գրելու բան չունեմ։ Գրում եմ, որ զարգացնեմ գրելուս մկանը։ Եղել ա շաբաթներ, որ չեմ գրել ու ռիսկը մեծ էր, որ կարող ա չշարունակեմ, բայց դե ես նպատակ ունեմ վերջիվերջո։ Նպատակս՝ գրել ամեն օր։

Հանդիպելու եմ համայնքապետի հետ։ Պատմելու եմ հիմնադրամի մասին։ Ցույց եմ տալու մեր ամբիցիաները ու ձգտումները։ Նպատակն է գտնել համագործակցության եզրեր, ստանալ համաձայնություն ու կոմունիկացիայի աղբյուրները հստակեցնել։

Այս պահի պրոյեկտներն են

  • Ժամանակակից Գրադարան
  • Երիտասարդական կենտրոն
  • Նոր քաղաքային այգի
  • Ոչ ֆորմալ կրթության կենտրոն

Նաև պոդքաստի միկրոֆոն ու վեբ տեսախցիկ եմ գնել։ Սրանք կօգտագործենք համայնքի հետ կապ պահելու համար ու նոր աջակիցներ/անդամներ ձեռք բերելու համար։

Հիմնադրամը համայնք է, ես ընդամենը անդամներից մեկն եմ։ Ցավոք ինստուցիոնալիզմի խնդիրներ ունենք, բայց կուղղենք դրանք ընթացքում։ Հաջողություն մեզ։

սրբագրվել է կնոջս կողմից ❤️


Please give me feedback, comment on whatever you think about my blog post, and help me improve. ❤️

Blog Menu