rbn.am

Ruben's Blog | Ռուբենի Բլոգը

🔙 ..

Ինչու՞ եմ հագնում միայն հայկական շորեր 👕

Կարճ ասած որովհետև դուրս գալիս ա։ Ես սիրում եմ որոշումներ կայացնել ու դնել ինձ սահմանափակումների մեջ, դա թույլ է տալիս լավ ուսումնասիրել այդ ոլորտի բոլոր եզրերը։

Հայրենասիրություն

Չեմ ուզում պաթոսական հնչել։ Որոշումը կայացրել եմ 20 թվից։

  • Կա՞ սրա մեջ հայրենասիրություն, չեմ կարծում, ավելի շատ ազգայնասիրություն, ուզում եմ էն մի քիչ փողը որ ծախսում եմ կողքինիս գնա։
  • Հպարտ եմ զգում, երբ ինչ֊որ տեղ եմ գնում ու շորերս համաերկրացուս մշակույթն են արտացոլում։ Միշտ մտածում եմ, որ եթե ինչ֊որ բան արտադրեմ պիտի հպարտությամբ դա օգտագործեմ, բայց դե քանի չեմ արտադրում, կողքինիս արտադրածն եմ օգտագործում։
  • Լիքը լավ բան կարող եմ գտնել շուկայում, շատ որակյալ բաներ ու շատ օրիգինալ բաներ։
  • Միջոցառումներին միշտ աշխատում եմ Man in town հագնել, շատ սիրուն ա։

Էս էլ Man in town֊ով Սլովակիայում։ Սլովակիա Man in town

Ստեղ սենց ցանկ եմ սարքել հայկական 🇦🇲 բրենդերի որը պարբերաբար թարմացնում եմ, մարդ ես պետք եկավ։ Ես հիմնականում հագնում եմ Man in town, Prime, #sport, Zakarian, melante, alex, you&me:

Պետքա՞ որ դու էլ նման ձև հագնվես։ Չեմ կարծում, ամեն մարդ թող իր որոշումը կայացնի, իմը սայա։

սրբագրվել է կնոջս կողմից ❤️


Please give me feedback, comment on whatever you think about my blog post, and help me improve. ❤️

Blog Menu