rbn.am

Ruben's Blog | Ռուբենի Բլոգը

🔙 ..

Ինչպես մտնել ընկերական շրջապատ 👭🏻

Թվային դարում, ընկեր գտնելը դժվար գործ է, թե առցանց թե ֆիզակապես։ Չնայած, ես դրա հետ երբեք խնդիրներ չեմ ունեցել։ Անգամ հիմա ես մարդկանց հետ կարող եմ ընկերանալ տասնհինգ րոպեյում, եթե մեր արժեհամակարգերը համընկնում են։

Բայց, իհարկե, դա էն խորը ընկերությունը չի։ Շատ ժամանակ է պահանջվում իրար լավ ճանաչելու համար։

Հիմա ընկերներիցս մեկի հետ խոսում, քննարկում էինք, որ ուզում է մտնել մի ընկերական շրջապատ, որի մեջ նա չկա։ Ու, որ մի քայլ է անում ու սպասում, երբ իրենք պիտի քայլ անեն՝ այդ քայլը չի հաջորդում։

Ես հիշեցի ընկերոջս, որ չկար մեր շրջապատում: Նա սկսեց լինել շարժիչ ուժը, հավաքել բոլորիս իր շուրջ, ու քայլ առ քայլ այնպես ստացվեց, որ նա սկսեց ասոցացվել մեր ընկերության մնացած անդաների հետ։

Լուծումը երևի դա է։ Եթե քեզ չեն մերժելու՝ մի սպասիր պատասխանին, անընդհատ քայլեր արա։ ❤️

սրբագրվել է կնոջս կողմից ❤️


Please give me feedback, comment on whatever you think about my blog post, and help me improve. ❤️

Blog Menu