Ruben's Blog | Ռուբենի Բլոգը
🔙 ..Մոտիվացիա, երբ մոտիվացիա չկա ✨
Չնայած հոգեբույժի չեմ գնացել, բայց դե թեստեր անցնելով ու հոգեբանի հետ խոսելով պարզել եմ որ ՈՒՊևՀ(ADHD) ունեմ։ Դե դա մեծ բան չի զի շատ են հիմա «ախտորոշում»։ 🧠
Բայց դրա հետ մեկտեղ, ինձ ահագին դժվար ա ինչ֊որ բաներ անելու մոտիվացիա գտնել։ Ուզում եմ խոսել նրանից, թե ինչ եղանակ եմ գտել մոտիավացիա ավելացնելու։
Ներկայացմնեմ իրավիճակը և լուծումները օրինակներով
Ես գիտեմ, որ ինչ֊որ բաներ պետք է անեմ և հաճախ մոտիվացիա չեմ ունենում, ու դա շատ դժվար է հաղթահարել։ Այսինքն ես կարող եմ անել, բայց եթե անեմ շաա՜տ էներգիա կծախսեմ ու հոգեպես ինձ շատ ճնշված կզգամ։🔋->🪫
Նաև շատ դժվար եմ կենտրոնանում, բայց հենց կենտրոնացա դժվար եմ ապակենտրոնանում։
Ու հասկացել եմ, որ երբ գործը սկսում եմ ահագին հեշտ է, բայց սկսելը շատ, շատ դժվար է։
Այս հարցը լուծելու համար օգտագործում եմ նշումների ցանկ (checklist)։ ✅
Օրվա սկզբում գրում եմ անելիքներս, ու սկսում ծիտիկներ շարել, որոնք տեսնելուց ուղեղս ուրախանում է։ ✅
Ու կարևորը՝ երբ չեմ անում, ինքս ինձ չեմ մեղադրում, փորձում եմ հասկանալ ինչի չարեցի ու արդյոք իրատեսական էր հասցնելը։
Ես շատ արագ գործ եմ անում ու շատ արագ սպառվում եմ։ Այս հարցում շատ օգնում է օրվա մեջ քնելը։
Ես շատ արագ ոգեվորվում եմ ու որոշում, որ հենց սա պիտիի անեմ հենց հիմա ու մինչև կյանքիս վերջ։ Բայց ինչ որ պահ չեմ գտնում մեջս ուժ վերջնականացնելու։📈📉
Եթե սկսել եմ մի բան անել ոգեշնչված ինչ֊որ բանից, պետք է ֆիքսեմ ինչն է ինձ ոգեշնչել, որպեսզի կարողանամ կրկնել ոգեշնչումը։ Կամ եթե ուզում եմ մի բան անել, հնարավոր է՞ միջանկյալ քայլ դնել, որ կավելացնի մոտիվացիան։
Օրինակ՝
- Ես չեմ ուզում բլոգ գրել։
- Սեթ Գոդինը ամեն օր գրում է, ինքն է ինձ ոգեշնչել գրել՝ ուրեմն արի իրեն լսեմ գրելուց առաջ։
- Ես հավես չունեմ էսօր ման գալու։ Քամի է դաշտում։
- Դու օդապարուկ ես գնել ու ամեն օր սենց լավ քամի չի լինում՝ գնա քշի։
- Հավես չկա կոդ գրելու։
- Եթե Հովհաննեսի հետ զույգային֊ծրագրավորում անես, համ ինքը կսովորի համ դու կկենտրոնանաս։
Դե շատ լավ ա։
Շատ ժամանակ Ես չեմ կարողանում հասցնել գործը մինչև վերջ։
Պլանավորում եմ փոքր նպատակներ։ Շատ, շատ փոքր՝ այնքան, ինչքան հաստատ կարող եմ անել։ Էդ պարագայում հեշտ կլինի ավարտել։ Ու արագ֊արագ փոխում եմ անելիքս որ չհոգնեմ հետո, երբ վերադառնում եմ՝ տեսնում եմ, որ ահագին գործ արված է, ու ավելի հեշտ է շարունակելը։
Շատ կարևոր է, եթե մեկից ավել գործ պիտի անես, չդնել պլան, որի անունն է «վերջացնել էն ինչ բանը»։ Չեմ վերջացնելու ու մենակ վատ կզգամ ու պարտք կզգամ։
Ուրիշ մտքեր
Պետք է ժամանակ ունենաս, որ անես այն ինչ դուրդ գալիս է։ Կարևոր չի որ այդ ժամանակ լինես պրոդուկտիվ։ Ստացիր հաճույք ու լիցքավորվիր։
Գրիր քեզ հանգստացնող բաների մենյու, շարիր էժանից թանկ։ Թանկը՝ դժվար արվող, էժանը՝ հեշտ։ Ու ընտրի ռեստորանի պես։
Հուսամ սա ձեզ էլ կօգնի, կամ կօգնի ինձ ավելի լավ հասկանալ։🔋
Օրինակ՝ քարից ծտեր սարքեք
Please give me feedback, comment on whatever you think about my blog post, and help me improve. ❤️
Blog Menu
- 💼 hire my consultancy
- ℹ️ about me
- 📰 rss
- 🛸 a young blog
- 📝 blog
- 2024-12-13
Rushing the Process Doesn't Help ⌛️
I’ve started too late, because of that I have more knowledge from the field. I have been learning these past 4 years, but starting something by ...
- 2024-12-12
Hello world Again 🗺️
Long time no blog. WTF is happening? Writing a blog is too important for me, when I don’t write a blog I don’t analyze as much. Sometimes ...
- 2024-11-15
What Would You Do if It Wasn't for Money? 💱
What is money? For some it’s freedom. Freedom of choice. For me it’s an equivalent of “ability”. It’s like the magic wan...
- 2024-11-12
First, Rewrite🐇
I start to see patterns. I start to see how people work. Not sure how deep I see. I don’t want to exploit people. I don’t want to MAKE peo...
- 2024-11-11
It's Not About Sales 💆🏻
For me it’s always about how can I help people, if I can’t or if my help is insufficient I would not push. I will push to know the reason ...
- 2024-11-09
Push Push Push Breathe 🌬️
Am I pushing enough? Am I breathing enough? I do :) There is never enough, there is always enough. Having multiple heats it’s hard to find a bal...
- 2024-11-08
Am I Productive? 🧨
Do you feel I’m productive? Are you productive? Is productive about fast results? Is productive about the process? I’m not sure anymore, b...
- 2024-11-07
One Week Later ⌛️
Last week was awful, I didn’t have time to breathe. This week is not much better. But we have progress. I have about 3k impressions in 2 days on...
- 2024-10-28
Engineering Solution to Every Problem ⚙️
As an engineer, I strive to find engineering solutions to every problem surrounding me, engineering doesn’t mean technical in this case. There a...
- 2024-10-27
I'm Going to Invest in Podcasting More 🎤
Podcasting is discovery It’s listening to so many familiar and different ideas and being able to ask questions, where people can answer you live...
- See all...
- 🔗 links