rbn.am

Ruben's Blog | Ռուբենի Բլոգը

🔙 ..

Սլովակիան և աշխարհի Խնդիրները 🇸🇰

Վաղուց պիտի գրեի սա, արդեն երեք ամիս անցել ա։

Գնացել էի Սլովակիա, ՄԱԶԾ֊ի հետ(UNDP)։

Ծանոթացա լիքը մարդու հետ։ Սլովակիա, Մոնտենեգրո, Ղազախստան, Իսպանիա, Կոսովո և շատ ուրիշ երկրների ներկայացուցիչներ կային։

Հետաքրքիր էր խոսել այդքան տարբեր մշակույթներով մարդկանց հետ տետ ա տետ, ու բացահայտել, որ չնայած այդքան տարբեր մշակութային ու գեոպոլիտիկ իրավիճակների, ինչքան նույնն են մարդիք ու նրանց խնդիրները։

  • Օրինակ Կոսովոյի մայրաքաղաքի խնդիրներից էին թափառական շները։ Սա մեզ շատ բնորոշ խնդիր է։
  • Կամ Մոնտենեգրոյի Պլեվլյա քաղաքում շատ շատ է արտահոսքը ու չկան երիտասարդներ, զի գործ չկա ու կան մեծ էկոլոգիական խնդիրներ։
  • Սլովակիայում մայրաքաղից մարդիք մարզեր հաճախ չէին հաճախում։

Նաև նկատեցի հայաստանի մեծ կրթական պոտենցյալը՝ ոչ ֆորմալ ոլորտում ի դեմս Թումոյի, Արմաթի, ՔՈԱՖի և այլ նախաձոռնությունների։ Բոլորին խորհուրդ էի տալիս մեր կրթական կենտրոնների հետ համագործակցել։

Ինչքան տարբեր ենք ու ինչքան նույնն են մեր խնդիրները։

Ես կրկին հասկանում եմ, որ մենք էլ ամեն օր աշխատելով մեծ պոտենցյալ ունենք, մեր երկիրը սարքելու մի տեղ, ուր մարդիք կերազեն գալ։

սրբագրվել է կնոջս կողմից ❤️


Please give me feedback, comment on whatever you think about my blog post, and help me improve. ❤️

Blog Menu